Մայիսի 4-ից կհանվեն ազատ տեղաշարժի սահմանափակումները
Մայիսի 4-ից կհանվեն ազատ տեղաշարժի սահմանափակումները: Այս մասին այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
«Հայաստանի տարածքում բոլոր քաղաքացիներն ազատ տեղաշարժի իրավունք կունենան: Միևնույն ժամանակ պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը: Այս արգելքը պահպանվում է, քանի որ կան որոշ ռիսկեր՝ համավարակի տարածման հետ կապված»,-ասել է նա՝ հավելելով, որ գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են, մնում են միայն որոշ սահմանափակումներ տնտեսական գործունության տեսակների վերաբերյալ:
Չեն գործի մոլերն ու հանրախանութները: Իսկ փոքր առևտրի կետերն ու գյուղատնտեսական շուկաները կբացվեն: Կգործեն նաև այն ռեստորաններն ու սրճարանները, որոնք բացօթյա տարածք ունեն:
Պարետի նոր որոշումը սահմանափակումները հանելու վերաբերյալ կհրապարակվի ավելի ուշ: