ԿարևորՀասարակություն
Ժամանակավոր փոսալցում՝ վարորդների նյարդերը խնայելու համար


Արաբկիր վարչական շրջանի տարբեր փողոցներում ընթանում են փոսալցման աշխատանքներ։ «Այդ հատվածներում նախատեսված են ասֆալտապատման ծավալուն աշխատանքներ։ Փոսալցումը կատարվում է խիստ ժամանակավոր՝ ելնելով անվտանգ երթևեկություն ապահովելու և վարորդների նյարդերը խնայելու անհրաժեշտությունից»,- գրում է Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը։