ԿարևորՀասարակություն

Լոռիում սկսվել է մարզային նշանակության ճանապարհների հիմնանորոգումը


Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական մայրուղու(Մ6) Թումանյան-«Սանահին» կայարան և «Սանահին» կայարան-Ախթալա ճանապարհահատվածներում 10 օր առաջ վերսկսվել են ճանապարհաշինական աշխատանքները: Այս մասին հայտնում է Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Թումանյան-«Սանահին» կայարան ճանապարհահատվածի առանձին տարածքներում այժմ իրականացվում են հողային և խճային պաստառի տեղադրման, իսկ «Սանահին» կայարան-Ախթալա ճանապարհահատվածի առանձին տեղամասերում՝ հողային, խճային պաստառի և խոշորահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:


Back to top button