ԿարևորՀասարակություն
Սյունիքում և Արցախում ջերմաստիճանը կհասնի +28-ի, Տավուշում՝ + 27-ի, Արարատում, Արմավիրում ու Վայոց Ձորում՝ +25-ի


Հանրապետության տարածքում ապրիլի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին շրջանների զգալի մասում, 20-22-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Ջերմաստիճանն ապրիլի 22-ի ցերեկը Արցախի, Սյունիքի հովիտներում կհասնի +28-ի, Տավուշում՝ + 27-ի, Արարատում, Արմավիրում ու Վայոց Ձորում՝ +25-ի։


Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: