ԿարևորՀասարակություն
Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։
«Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։
Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները։
Առողջ եղե՛ք»,- գրել է նա։