Հասարակություն
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Քննարկման է ներկայացվել ծնելիությունը խթանող հերթական ծրագիրը
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Ժողովրդագրական բացասական ցուցանիշներն առաջին հերթին հարվածում են պետության անվտանգությանը, հարցն առանձնակի նշանակություն ունի մեր երկրի համար, երբ ունենք չավարտված պատերազմ արեւելյան սահմանին եւ 80 մլն բնակչություն ունեցող ոչ բարյացակամ վերաբերմուքն ունեցող հարեւան արեւմուտքում: Ժողովրդագրական ցուցանիշները բարելավելու համար կառավարությունը իրականացնում է նպատակային մի շարք սոցիալական ծրագրեր:
Ծնելիության մակարդակը բարձրացնելու նպատակով սահմանված են երկրորդ եւ երրորդ երեխաների ծննդյան նպաստներ: Ամուսնությունները խթանելու համար պարբերաբար իրականացվում են երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրեր»:
Ավելի մանրամասն՝ այստեղ: