Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հողերի վաճառքի աճուրդները չպետք է փակ ռեժիմով իրականացվեն

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Լինելով թանկ ռեսուրս՝ հողերի սեփականաշնորհման եւ վարձակալության գործընթացները երկար տարիներ եղել են կոռուպցիոն բարձր ռիսկայնության ներքո: Վերջին շրջանում իրավապահ մարմինների կողմից կատարված բացահայտումների եւ քննության առարկա դարձած գործերի զգալի մասն առնչվում են այս ոլորտի հետ: Հողի հետ կատարվող գործարքների  ժամանակ ծագած խնդիրները  մեծապես պայմանավարված էին նաեւ ոլորտը կարգավորող իրավական դաշտով: Այդ հարաբերությոնները սահմանող նորմերում առկա էին չարաշահումներին նպաստող բազմաթիվ բացեր եւ սողանցքեր: Վերջիններս հնարավորություն էին տալիս հողատարածքներ ձեռք բերել դրանց իրական արժեքներից անհամեմատ ցածր գներով: Խնդրին կառավարությունն անդրադարձել էր դեռեւս 2016 թ. կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստում, սակայն կարգավորման ուղղությամբ քայլերն դանդաղ էին ընթանում:

Կառավարությունն այս հիմնահարցի լուծման նպատակով մշակել է  «Հայաստանի հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը հավանության արժանացավ վերջին նիստում: ԱԺ-ի հաստատմանը ներկայացվող այս օրինագծով կտրվի եւս մեկ կարգավորում, որը թույլ կտա արդյունավետ եւ օրինական հիմքերով կառավարել հանրապետության կարեւոր ռեսուրսներից մեկը՝ հողը, զուգահեռ բարենպաստ պայմաններ ստեղծելով ագրոարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտում փոքր ու միջին ձեռներեցության զարգացման համար»:

Ավելի մանրամասն՝ այստեղ:

Back to top button