

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Կենտրոն վարչական շրջանի Լևոն Շանթի անվան հիմնական դպրոցում տեղակայված 10/21 ընտրատեղամասում գրանցված է 1966 ընտրող: Այս ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ընտրատեղամաս այցելել կնոջ, դստեր և թոռան ուղեկցությամբ ու տոնական տրամադրությամբ է այցելել ընտրության, ապա մեկնել աշխատավայր, իսկ ընտրական օրվան հետևելու է կենտրոնական շտաբից: Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանում, իսկ ընտրակաշառքի մասին խոսակցությունները հերյուրանք է որակել կառավարության ղեկավարը:
«Որևիցե օրինազանցություն, օրինախախտումներ անպատիժ չեն մնալու, եթե այդպիսիք լինեն, այս պահի դրությամբ ընտրությունները ընթանում են խաղաղ, բոլոր ահազանգերը, որ հնչեցվում են արձանագրվում են, և անհապաղ այդ ահազանգերի հետքերով և իրավապահ մարմինները, և լրագրողները հայտնվում են այնտեղ, որտեղ կա այդ ահազանգը, և մեր բոլոր աշխատակիցները նույնպես ունեն կամերաներ , բոլոր դեպքերը անպայման ձայնագրվելու են, և հանրությանը նույնպես հնարավորություն է ունենալու ծանթանալու, արդյո՞ք, այդ ահազանգերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ, այս պահի դրությամբ ընտրությունները խաղաղ են ընթանում և անհանգստանալու որևիցե պատճառ չկա»: