ԿարևորՀասարակություն

Արցախում նոր թեստավորումներ չեն իրականացվել. հաստատված դեպքերը 6-ն են

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ, նոր թեստավորումներ չեն իրականացվել:

Երեկվա ընթացքում կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացին Շահումյանի շրջանի Քարվաճառի բուժմիավորումից այս պահին տեղափոխվում է Շուշիի բուժմիավորում:

Նրա ընտանիքի 5 անդամները, ովքեր մինչ այս պահը ինքնամեկուսացված էին, տեղափոխվելու են մեկուսացման համար առանձնացված հաստատություն. նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, հիվանդությանը բնորոշ ախտանիշներ չկան:

Արցախում՝ ապրիլի 12-ի տվյալներով, կա 6 հաստատված դեպք, թեստավորվածների թիվը 57 է:

Back to top button