ԿարևորՔաղաքական

ԿԸՀ նախագահ. Թանաքանյութն անցել է փորձաքննություն

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Դրոշմակնիքների համար նախատեսված թանաքն անցել է փորձաքննություն, թանաքանյութն աշխատում է նորմալ, ասել է ԿԸՀ նախագահ  Տիգրան Մուկուչյանը՝ զգուշացնելով անձնագրերում դրված դրոշմակնիքներն արհեստականորեն հեռացնելը անթույլատրելի է, թաց անձեռոցիկներով մաքրելու դեպքում անձնագիրը կփչանա:

ԿԸՀ նախագահը տեղեկացրել է նաեւ, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված են 3712 անդամներ, որից ընտրական հանձնաժողովներ չեն ներկայացել 12 քաղաքացի` 2-ը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից նշանակված, 2-ը` ՀՅԴ-ի կողմից, 8-ը` «Ժառանգության»: Այսինքն, հանձնաժողովներում ընդգրկված են 3700 քաղաքացի, համալրումներ չեն իրականացվել:

Back to top button