Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն»․ Նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

««ՀՀ»-ի հետ հարցազրույցում բանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանը մասնավորապես նշել  է. «Իմ գրքերի թիվն արդեն հասել է 27-ի, երկուսը պատրաստ են հրատարակության, իսկ երրորդը՝ «Ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում» դարձյալ ստվարածավալ աշխատությունը, որտեղ խոսում են բացառապես ամերիկահայ բանասացները՝ պատմելով իրենց համայնքի, առօրյա կյանքի ու աշխատանքի եւ իրենց մտորումների ու հույզերի մասին: Այն արդյունք է դեպի ԱՄՆ կատարված հինգ գիտաժողովային այցելությունների, որոնց ընթացքում գրի եմ առել 1.165 միավոր ժողովրդագիտական կարեւոր արժեք ներկայացնող տարաբնույթ նյութեր… Ես բազմաթիվ գրքեր եմ հրատարակել, որոնք, գրեթե բոլորը, ոչ միայն Հայաստանում, այլեւ տարբեր երկրներում արժանացել են բարձր պարգեւների: Սակայն ամենաթանկը հայ ժողովրդի գնահատականն է, քանի որ ես այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ հայ ժողովրդին եմ վերադարձնում՝ կորստից փրկելով նրա մշակութային բանավոր գանձերը»»:

Մանրամասները՝ այստեղ:

Back to top button