500 սննդային փաթեթ՝ Գյումրիի անապահով ընտանիքներին
«Պարենային շտապ օգնություն» ծրագիրը համագործակցելով Շիրակի մարզպետարանի հետ, «Մի բան անենք» նախաձեռնության կողմից ստացել է 500 սննդային փաթեթ, որը հնարավորություն կտա ավելի շատ ընտանիքների ապահովել անհրաժեշտ սնունդով: Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Ծրագրի պատասխանատուներն իրենց առջև նպատակ են դրել Գյումրիի սոցիալապես անապահով ընտանիքներին ապահովել կենսական անհրաժեշտություն համարվող նվազագույն պարենային զամբյուղը՝ սոցիալական փոխաջակցության միջոցով:
Սոցիալական աջակցության պարենային զամբյուղը (ծանրոց) ներառում է մեկ շաբաթվա հաշվարկով պարենային ապրանքներ։ Ծանրոցի պարենային ապրանքերի ցանկի համար հիմք է ընդունվել ՀՀ պարետատան կողմից սահմանված ապրանքների ցանկը` մեկ ծանրոցի արժեքը 12000 դրամ է:
Շահառու ընտանիքի գրանցումն իրականացվելու է օնլայն ձևաչափով նախապես սահմանված ձևաթղթի միջոցով: Արդեն գործում է ծրագրի համար ստեղծված նոր կայք՝ http://shtapognutyun.am/, որտեղ շահառու ընտանիքները կարող են գրանցվել:
Ընտանիքի կարգավիճակը ստուգելուց հետո կամավորները ծանրոցները կհասցնեն շահառու ընտանիքներին:
Մշտապես գործում է թեժ գիծ`+374 94 03 20 42 կամ +374 99 20 22 30 տեղեկատվության և շահառու ընտանիքներին հուզող հարցերին պատասխանելու համար։
Բացվել է հաշվեհամար ՝
USD 1570025820780101
EUR 1570025820780147
AMD 1570025820780200
RUB 1570025820780158