ԿարևորՀասարակություն

Այս գիշեր ծածկեք ջերմոցներն ու կատարեք ջեռուցում․ Սուրենյան

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել։

«Հարգելի գյուղատնտեսներ, կրկին հիշեցնում ենք՝ ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։

Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։

Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում»,- գրել է Սուրենյանը։

Back to top button