ԿարևորՀասարակություն
Նոր Նորքի բազմաբնակարան շենքերը երեկվանից ախտահանվում են նոր՝ ավելի արդյունավետ եղանակով


Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են շենքերի մուտքերի և վերելակների ախտահանման աշխատանքները։
Երևանի քաղաքապետարանը բազմաբնակարան շենքերի մուտքերի ախտահանման համար ձեռք է բերել 500 կգ ախտահանիչ նյութ, որը տրամադրել է կառավարման մարմիններին (համատիրություններին):
Իսկ Նոր Նորք վարչական շրջանի բազմաբնակարան շենքերը երեկվանից ախտահանվում են նոր՝ ավելի արդյունավետ եղանակով։ Երկու օր շարունակ ամբողջությամբ ախտահանվել են Նոր Նորքի 9-րդ զանգվածի և Ջրվեժ թաղամասի բազմաբանակարան շենքերի մուտքերը, վերելակներն ու հանրային օգտագործման տարածքները։Գործընթացը իրականացվելու է բոլոր զանգվածներում: