ԿարևորՀասարակություն
Գյումրիում բռնության ենթարկված աղջկան տեսակցելու է գնացել նրա եղբայրը


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված աղջնակին տեսակցելու է գնացել նրա եղբայրը:
«Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու էր եկել նրա եղբայրը: Մինչ օրս աղջնակին հարազատներից ոչ ոք չէր տեսակցել:
Տարիների դադարն ավարտվեց նման ջերմ գրկախառնությամբ ու հետագայում իրար հետ շփվելու ցանկությամբ»,-գրել է նա՝ հրապարակելով հանդիպման լուսանկարը։
Մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը: Կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։