ԿարևորՀասարակություն

Ո՞ր հասցեներում կտեղադրվեն վերելակները

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում  հրապարակել է այն հասցեները, որտեղ նոր վերելակներ կտեղադրվեն:

«Երևանում այս տարի կիրականացվի վերելակների փոխարինման խոշոր նախագիծ։ 500 մուտք այս տարվա վերջում կունենա նոր, ժամանակակից վերելակ։ Նախագծի շահառու է հանդիսանում շուրջ 60 հազար մարդ։

Քանի որ շատ են հարցերը, հրապարակում եմ այն հասցեները , որտեղ այս տարի նոր վերելակ կտեղադրվի։

Նաև հիշեցնում եմ, որ վերելակի հետագա խնամքի և սպասարկման պարտականությունը կրելու են բնակիչները, քանի որ վերելակը բնակիչների բաժնային սեփականությունն է։

Այս պահին կարևոր է մնանք տանը և առողջ լինենք։ Ամեն ինչ լավ է լինելու»,- գրել է նա։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Երևանի քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում:

Տես նաև՝ Երևանի քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում

Կարդացեք նաև

Back to top button