ԿարևորՀասարակություն

Խորհրդարանը չընդունեց հեռախոսազանգերը ֆիքսելու մասին նախագիծը

Ազգային ժողովի այսօրվա նիստում չընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագիծը՝ չստանալով անհրաժեշտ 67 ձայնը: Կողմ քվեարկեց 65  պատգամավոր:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում բացառվել էր հեռախոսային խոսակցությունների ավարտի մասին տվյալներ ստանալու հնարավորությունը, հստակեցվել էր առողջապահության ոլորտի պետական կառավարման մարմիններից տվյալներ պահանջելու և ստանալու հնարավորությունն ու կարգը, բացառվել էր  ապանձնավորված տվյալները պահպանելու հնարավորությունը, և սահմանվել էր, որ բոլոր տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրության ավարտից մեկ ամիս հետո:

Փաթեթը չէր ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակության բացահայտում, ֆիքսվելու էր միայն զանգի կատարման և տեղակայման փաստը:

Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ընդդիմությանը կոչ էր արել չքվեարկել նախագծի օգտին:

Back to top button