ՀՀ ՄԻՊ-ը միջազգային կառույցներին նամակ կուղարկի Ոսկեվանում 14-ամյա երեխայի վիրավորման փաստի առթիվ


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Ոսկեվան համայնքի գնդակոծության հետևանքով 14-ամյա երեխայի վիրավորման փաստի առթիվ միջազգային կառույցներին հատուկ նամակ կուղարկի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։
«Ոսկեվան գյուղի գնդակոծության հետևանքով 14-ամյա երեխայի վիրավորման փաստն արձանագրվել է, և Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցներին կուղարկի հատուկ նամակ»,- գրել է Հովսեփյանը:
Մարտի 30-ին ժամը 19:00-19:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի զինատեսակներից հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի, Բաղանիս ու Ոսկեվան գյուղերի ուղղությամբ: Հակառակորդի գնդակից նույն օրը վիրավորվել է նաև երկու պայմանագրային զինծառայող, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։