Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Մարտի 19-ին Հայաստանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի նվիրված միջոցառումներն ավարտվեlցին այսօր: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն գոհունակություն է հայտնել Հայաստանում Ֆրանկոֆոն արժեքների տարածման ու միջոցառումների կազմակերպման համար։
«Տպավորված եմ որակից ու արժեքից, ֆրանսերենի մատուցմամբ»,- ասում է դեսպան Ռենոն:
400-ի հասնող միջոցառումների կազմակերպումը վկայում է ֆրանկոֆոն արժեքների նկատմամբ հետաքրքրության մասին, ավելացրեց դեսպանը:
Այս տարի Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, ինչն առանձնահատուկ նշանակություն է տալիս ֆրանկոֆոնիայի միջոցառումների գեղեցիկ կազմակերպմանը: Ուշագրավ էր Ֆրանկոֆոնիայի մեկնարկը, որը նշանավորվեց Էլեն Սեգարայի համերգով: