ԿարևորՄիջազգային

Իրատեսական է հարաբերությունները կարգավորելու հեռանկարը, Իվանիշվիլին Երեւան եւ Բաքու այցերի մասին

«Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը  քաջ գիտակցում են, թե որքան են տարածաշրջանի հակամարտությունները վնասում  տնտեսական հարաբերություններին», այսօր ասել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին  ՆԱՏՕ-ի  Խորհրդարանական վեհաժողովի Թբիլիսիում կազմակերպած «Ռոուզ-ռոս»  սեմինարի ժամանակ։
Անդրադառնալով հայ-ադրբեջաբնական հարաբերություններին՝ Իվանիշվիլին նշել է, որ և Երևան, և Բաքու կատարած այցերի ժամանակ ինքը տեսել է, թե որքան իրատեսական է հարաբերությունները կարգավորելու հեռանկարը երկու կողմերի համար էլ։
Վրաստանի վարչապետը նշել է, որ հետխորհրդային տարածքում առկա երկու միջպետական և   երեք  տարածաշրջանային հակամարտությունների լուծման հեռանկարը դեռ չի տեսնում: Պաշտոնյան  ընգծել է  միջազգային հանրության կողմից Հարավային Կովկասին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին։

Կարդացեք նաև

Back to top button