ԿարևորՄիջազգային

Հռոմի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հեղինակը հուսալքված գործազուրկն էր

Հանցագործը, ով նախօրեին կրակ էի բացել Իտալիայի մայրաքաղաքի կառավարության շենքի առջեւ, որոշակի նպատակներ է հետապնդել: Ինչպես հաղորդում է newsru.com-ը, նա ուզեցել է սպանել քաղաքական գործիչներին: Այդ մասին տեղեկացրել է 49 ամյա Լուիջի Պրեիտիի քննիչը՝ Պիեռֆիլիպպո Լավիանին: Հիշեցնենք, որ Լուիջի Պրեիտին խանգարել է Իտալիայի նոր կառավարության երդմնակալությանը: Նա ատրճանակի կրակոցով վիրավորել է երկու  արարողությունը՝ ատրճանակի կրակոցով վիրավորելով երկու ոստիկանի կառավարական Կիջի պալատի մոտ այն պահին, երբ նոր կառավարությունը Էնրիկե Լետայի գլխավորությամբ ընդունում էր պաշտոնը: Բացի իրավապահներից, ոչ մեծ վնասվածք է ստացել նաեւ մի հղի կին:

Իրավապահների նախնական տեղեկություններով, կրակոցների հեղինակը հոգեկան հիվանդ է եղել: Ավելի ուշ, սակայն, հայտնի է դարձել, որ հրաձիգն աշխատանքը կորցրած քարագործ է եղել, ով ցանկացել է կրակել իտալացի քաղաքական գործիչներից որևէ մեկին: Ի դեպ զենքը, որից նա կրակել է, ձեռք է բերվել անօրինական ճանապարհով:

Back to top button