Քաղաքական

ՀՅԴ- ն առաջարկում է Երեւանի բյուջեն վերահսկող հանձնաժողով ստեղծել

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

«ՀՅԴ նախընտարական ծրագրի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ  առաջարկում է ընդդիմության ղեկավարությամբ Երևանի բյուջեն վերահսկող հանձնաժողով ստեղծել»,- այսօր ասել է ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանը:
Նրա  համոզմամբ՝ այս փոփոխությունը հնարավորություն  կտա պահպանել հավասարակշռությունը քաղաքական ուժերի միջև, ինչը ենթադրում է առաջընթաց երկրի քաղաքական մշակույթի զարգացման հարցում։

Back to top button