Քաղաքական

Առաքելությունը ներկայանում է երիտասարդ պատասխանատու թիմով

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

«Առաքելություն» կուսակցությունը, հիմնվելով փետրվարին, արդեն իսկ մասնակցում է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Ինչպես փաստեց կուսակցական համամասնական ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը, «Առաքելությունը» ներկայանում է պատասխանատու երիտասարդական թիմով:

Ի տարբերություն այս ընտրապայքարի այլ քաղաքական ուժերի՝ «Առաքելությունը» ներկայացված չէ երկրի խորհրդարանում և քաղաքական կշռի պակասը չի վախեցնում երիտասարդ կուսակցականներին, նշում է կուսակցության քաղաքական խորհրդի 28- ամյա անդամը։

Back to top button