ԿարևորՄիջազգային

Ամանդան կփոխի աշխարհը. «Երկաթե լեդիի» երկաթե թոռնուհին ուշադրության կենտրոնում է եղել

Աշխարհի լրատվամիջոցներն այսօր գրում են Մարգարետ Տետչերի՝ երեկ Լոնդոնում կայացած հուղարկավորության մասին: Ուշադրության կենտրոնում երկաթե լեդիի երկաթե թոռնուհին է: Ամանդա Տետչերը տատիկի հուղարկավորությունից հետո իր վրա է սևեռել բոլորի ուշադրությունը: Դեյլի Մեյլ պարբերականն այսօր գրում է, որ թեև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի հուղարկավորությանը ներկա են եղել երկու հազարից ավելի հյուրեր, ուշադրության կենտրոնում հայտնվել է 19 ամյա Ամանդան, նա Սուրբ Պողոսի տաճարում՝ Տետչերի հրաժեշտի արարողության ժամանակ  հատված է ընթերցել Ավետարանից, ինչից հետո շատերը գովեստի խոսքեր են հնչեցրել նրա վստահ և ազդեցիկ կեցվածքի ու խոսքի վերաբերյալ և քաղաքական մեծ ապագա կանխատեսել:

Ամանդան հաճոյախոսություններին պատասխանել է կարճ.«դա մեր արյան մեջ է»:Մարգարետ Տետչերի թոռնուհին ապրում է ամերիկյան Տեխաս նահանգում՝ ծնողների և 24-ամյա եղբոր հետ, սովորում է Ռիչմոնդի համալսարանում: Դեյլի մեյլը գրում է, որ նրա համակուրսեցիները համոզված են.Ամանդան կփոխի աշխարհը:

Back to top button