Քաղաքական
Հայաստանում է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը


ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ դեսպան Անդրեյ Դեշիցային:
Էդվարդ Նալբանդյանը դեսպան Դեշիցային ներկայացրեց Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Անդրեյ Դեշիցան նշեց, որ ԵԱՀԿ ուկրաինական նախագահությունը սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրվող ջանքերին:
Զրուցակիցներն անդրադարձան նաև ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկաս կատարելիք այցի հետ կապված հարցերին: