Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
1991 թվականի օգոստոսին վիճակը Մարտունաշենում և Գետաշենում օրհասական էր: «Արաբո» ջոկատին առաջարկվում է 5 օր պաշտպանել Մարտունաշենը, որպեսզի ադրբեջանական ՕՄՕՆ- ն իր ամբողջ ուժով չհարձակվի Շահումյանի վրա: Շատ մարդիկ հանձ չէին առնում գնալ կռվի դաշտ, ասում է ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը և հավելում, որ իրենք գնացին և 7ամիս 18 օր կռվեցին Մարտունաշենում:
Այն խոստումները, թե Մարտունաշենի պաշտպանության համար փոխարինող ջոկատ է ուղարկվելու, չիրականացան:
«Մենք արաբոյականներով մնացինք և մեր թիվը հասնում էր 25-ի 30-ի 40-ի. նայած թե ինչքան թիվ էր պահանջում իրավիճակը»։
Ադրբեջանական ՕՄՕՆ- ը հարձակվում է Մարտունաշենի վրա, քանի որ գյուղը փոքր էր, ադրբեջանցիները փորձում էին ջարդել Մարտունաշենը Գետաշենի հարցերը հեշտ լուծելու համար, պատմում է ջոկատի հրամանատարը:
Ապրիլի 19-ին վիրավորվեցին 3 արաբոյական, գետաշենցի քեռի Եղիշը և հենց ինքը՝ ջոկատի հրամանատարը:։
Հրահանգ տրվեց, վերջին ուղղաթիռով վիրավորված արաբոյականները տեղափոխվեցին Հայաստան: Փակվում է օդային ճանապարհը և փոխարինող ջոկատը չի կարողանում գնալ Մարտունաշեն:
Մանվել Եղիազարյանը հայտարարում է, որ մինչև ապրիլի 20- ը Մարտունաշեն գյուղում եղել են արաբոյականներն ու Սպիտակի ջոկատի տղաները ու վրդովված ասում, որ պատմությունն այսօր աղավաղվում է։