ԿարևորՀասարակություն

Հայաստանում աղքատության ցուցանիշը նվազել է

2018թ.-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է  23.5%` 2017–ի` 25,7 տոկոսի դիմաց։ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018- ի սոցիալ- տնտեսական պատկերը ամփոփող զեկույցը։  Սա նշանակում է, որ երկրի բնակիչների ամեն չորրորդը ամսական 42 621 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել։

23.5% աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 1.0 %-ը ծայրահեղ աղքատ է, 9.6%-ը՝ չափավոր աղքատ, վերջիններս սպառում են 35 հազար դրամից պակաս գումար։ Բնակչության 1 տոկոսը Հայաստանում ծայրահեղ աղքատ է։

2018թ.-ին Հայաստանում աղքատ է եղել 700 հազար մարդ։ Աղքատության հաղթահարման համար մեր երկրին անհրաժեշտ է 63.2 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 1.1% կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների։

Ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի 1.0 մլրդ. դրամ։ Հայաստանում 2018–ին ամենաաղքատ մարզը շարունակում է մնալ Շիրակը։

Այստեղ աղքատ է բնակչության 42․2 տոկոսը։

Back to top button