Սպանությունն այսօր Երևանում վիճակագրություն է, ասում է գրողը
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
2010 թվականին քրեական աշխարհում «օրենքով գող» Ասլան Ուսոյանի դեմ կատարած մահափորձից հետո գրող, հրապարակախոս Սերգեյ Գալոյանը սկսել է գրել վերջինիս մասին` նրան բնութագրելով «ունիկալ» անձնավորություն:
27 գրքերի հեղինակ Սերգեյ Գալոյանն իր համար հերոս է ընտրում այն մարդկանց, ովքեր գտնվում են ծայրահեղ վիճակում։ Հետաքննող լրագրողի համար զարմանալի է, երբ պայմանավորվածությունից հետո Ուսոյանի դիակը Թբիլիսի բերող ինքնաթիռը չեն թույլատրվում վայրէջք կատարի։ Սա անարգանք է մեռած մարդու հանդեպ, ասում է Գալոյանը` հավելելով, որ դա կատարվել է վրացական իշխանության և ներքին գործերի նախարարի հրամանով: Բայց չէ՞ որ կյանքի այս ճանապարհն ընտրած մարդիկ հանցագործներ են, բազմաթիվ մարդկանց կյանքի եւ ճակատագրի հետ են խաղացել։ Գալոյանը համաձայն է դրան, սակայն միաժամանակ ավելացրեց, որ հանցագործն էլ մարդ է և մահ է եղել:
Սպանությունն այսօր Երևանում վիճակագրություն է, նկատեց գրողը՝ հավելելով. «Մեկ մարդու մահը մահ է, տասնյակ մարդու մահը՝ վիճակագրություն»:
Դեդ Հասանի մասին պատմող Սերգեյ Գալոյանի գիրքը ուսուցանող է, որտեղ հեղինակը հորդորում է հատկապես երիտասարդներին չմտնել քրեական աշխարհ: Վերջիններս փորձում են այս ճանապարհով գումար վաստակել, սակայն պիտի իմանան, որ իրենց ու իրենց հարազատներին միշտ հետեւելու է ատրճանակի փողը, ասում է։
Քրեական աշխարհն ընտրում են կյանքից ձեռք քաշած, հուսահատված, նյութապես չապահովված մարդիկ, նկատում է Գալոյանը։