Քաղաքական
Ալեն Սիմոնյան.Ոչ թե ծրագրային, այլ քաղաքական պայքար


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Երևանի ավագանու մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքի նախընտրական դիտարկումներն է այսօր ներկայացրել միավորման ընտրական ցուցակի 12-րդ հորիզոնականը զբաղեցնող, անկուսակցական, «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը: Ըստ նրա, գալիք ընտրություններում սպասվում է ոչ թե ծրագրային, այլ քաղաքական պայքար: «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ անկուսակցական Ալեն Սիմոնյանը խոստովանեց, որ դեռևս չի նկատում Երևանի ավագանու մայիսի 5-ին կայանալիք ընտրությունների նախընտրական արշավը: