Միջազգային

Իտալիայի կառավարությունը կձեւավորի հաջորդ նախագահը, Նապոլիտանոն խնդիրը չկարողացավ լուծել

Իտալիայի կառավարության ձեւավորման խնդրով կզբաղվի Իտալիայի հաջորդ նախագահը, այսօր հայտարարել է նախագահ Ջորջո Նապոլիտանոն, որի պաշտոնավարության 7- ամյա ժամկետը լրանում է մայիսի 15- ին։

Մարտի վերջին նախագահ Նապոլիտանոն ձեւավորել էր փորձագիտական երկու խումբ, երբ կառավարության ձեւավորման խնդիրը հայտնվել էր փակուղում։

Corriere della Sera- ն հայտնում է, որ այս խմբերը մշակել են մի շարք կարեւոր՝ մասնավորապես ընտրական համակարգի, տնտեսության, աշխատանքային օրենսդրության, ինչպես նաեւ դատական համակարգի փոփոխությունների առաջարկներ հաջորդ կառավարության համար։

Փետրվարին հայացած ընտրություններից հետո խորհրդարանում հայտնված ուժերը չեն կարողանում կառավարության ձեւավորման հարցում համաձայնության գալ։

Կարդացեք նաև

Back to top button