ԿարևորՔաղաքական

Այս անգամ ոչ թե խոսքով, այլ՝ գործով. ԱԺ ճեպազրույցներում

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Քաղաքական ուժերն այսօր ավանդական ճեպազրույցներով ամփոփել են խորհրդարանական շաբաթը: Իրադարձությունների պակաս անցած օրերին ընթացքում չզգացվեց. ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման պաշտոնական արարողություն, այլընտրանքային հանրահավաք Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ, բավական հետաքրքրիր քննարկումներ քառօրյայի ընթացքում: Բոլոր թեմաներին խորհրդարանական  ուժերի ներկայացուցիչներն այսօր անդրադարձել են:

Ի՞նչ պետք է աներ «Ժառանգությունը», որ չի արել

Ո՞րն է լինելու « Ժառանգության» հաջորդ քայլը մի իրավիճակում, երբ համախոհները հիասթափված են,  աջակցող քաղաքական ուժերը  քննադատում են, իսկ  իշխանությունները հայտարարում են, որ բանակցությունների հնարավորթյուններն սպառված են:
Zaruhi Postanjyan«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը քննադատողներին հարցնում է՝ ի՞նչ պետք է աներ «Ժառանգությունը», որ չի արել, իսկ բանակցությունների խնդիր, ասում է, «Ժառանգությունը» չունի։
«Մենք այսօր մենակ չենք: Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հզոր է , ամուր և իմաստուն: Բանակցելու խնդիր չունենք, մենք լծվում ենք աշխատանքի և պարտականություն ենք կրում որպես ՀՀ նոր քաղաքացի, նոր ժողովուրդ»:

Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա դրանք կան, բայց Զարուհի Փոստանջյանի  կողմից չէ, որ պիտի ներկայացվեն:

«Բոլոր գործողությունների մասին դուք կտեղեկանաք, բայց ոչ այստեղ և ոչ իմ կողմից: Մեր հետագա գործողությունները պարտադիր կերպով համակարգված կներկայացվեն»։

ՀՅԴ-ն հանգիստ ու հանգրվանային պայքարի կողմնակից է

Ապրիլի 9-ի զարգացումներից ՀՅԴ-ն հիասթափված է, բայց ամեն ինչ վերջացած չի համարում:  Դրանք դաշնակցությանը հերթական անգամ  են համոզել, որ լավագույնն իրենց առաջարկած ճանապարհն էր:

Armen RustamyanՀՅԴ-ն հանգիստ ու հանգրվանային պայքարի կողմնակից է, ճեպազրույցներին հիշեցրեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Եվ «Ժառանգությանն» աջակցելով՝ նման պայքարի երկու հնարավորություն էր տեսնում։  Առաջինն  իշխանություններին բարեփոխումներ պարտադրելն էր և դրան, ըստ Ռուստամյանի, քաղաքական ուժերը մոտ էին, երբ բանակցում էին արտահերթ նիստ հրավիրելու հարցի շուրջ:
Դաշնակցությունը  երկրորդ հնարավորություն համարում էր Երևանի ավագանու ընտրություններն ու ոչ իշխանական ուժերի հաղթանակը:
«Շարժումը դրանից հետո նոր թափ կստանա, որովհետև մեկ բան է շարժումն առանց այդ լծակի, մեկ այլ բան է շարժումն առանց ընդդիմադիր քաղաքապետի»:

Արմեն Ռուստամյանն ասում է, որ սա Դաշնակցության պատկերացրած իրատեսական ճանապարհն էր, որի փոխարեն ապրիլի 9-ին անորոշ իրավիճակ ունեցանաք: Իսկ երբ հարցնում են, թե ինչու դաշնակցությունը ժողովրդի հետ չէր, պիտի ասեն նաև, թե ժողովրդի որ մասի, քանի որ այդ օրը ժողովուրդը  երեք մասի էր բաժանվել, ասում է Ռուստամյանը։

 

Ըստ ՀԱԿ- ի՝ մեծամասնությունը փոշմանել է
ՀԱԿ խմբակցությունը ներկայացնող Գագիկ Ջհանգիրյանին ուղղված հարցերն այլ թեմայի էին առնչվում: Երեկ, քառօրյայի ավարտին, խորհրդարանը սկսեց քննարկել 2008-ի մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախաձեռնությունը: Gagik Jahangiryan
Հիշեցնենք, որ մինչ նիստերի դահլիճում քննարկվելը հարցի շուրջ  փոխհամաձայնություն կարծես թե կայացել էր. խորհրդարանական մեծամասնությունը խոստացել էր պաշտպանել ընդդիմության առաջարկը: Երեկ հանրապետական պատգամավորների ելույթներում, սակայն,  գերակշռում էր երկմտանքը:
Լրագրողները հետաքրքվեցին, թե արդյո՞ք այդ ելույթներից Գագիկ Ջհանգիրյանը տպավորություն ունի, որ մեծամասնությունը փոշմանել է:
ՀԱԿ ներկայացուցիչը չցանկացավ կանխատեսել, թե ինչպես կքվեարակի Հանրապետականը, բայց բացատրեց, թե ինքն ինչով է պայմանավորում անհանգստությունը:

«Կարծում եմ՝ հանձնաժողովի ստեղծման փաստով անհանգստացած են որոշ իրավապահ կառույցներ և նրանց ղեկավարները: Եվ այդ անհանգստությունը կամա թե ակամա տեղափոխվում է նիստերի դահլիճ»:

Ըստ ԲՀԿ- ի՝  իրականությանը բաց աչքերով պետք է նայել
ԲՀԿ-ի համար հիմնական թեման Երևանի ավագանու ընտրություններն են: 
Ընտրություններով պետք է փորձենք երկրում իրավիճակ փոխել, այսօր ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ավագանու համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը։

Vardan OskanyanՆրա գնահատմամբ՝ ավագանու ընտրությունները կրիտիկական իրավիճակում են ընթանալու, և այդ իրավիճակում պատասխանատվություն ունի թե իշխանությունը, թե քաղաքական ուժերը: Իշխանության պատասխանատվությունը, ըստ Օսկանյանի,   իրականությանը բաց աչքերով նայելն է:
«Իշխանություններն իրականությանը բաց աչքերով պետք է նայեն, տեսնեն, որ լուրջ անջրպետ կա պաշտոնականի և իրականության միջև»։
Քաղաքական ուժերի պատասխանատվությունը, ըստ Օսկանյանի, քաղաքական գործընթացներին ազնիվ մոտենալն է,  իրավիճակը չչարաշահելն է  ու ոչ թե  նեղ կուսակցական, այլ երկրի շահերով առաջնորդվելը: ԲՀԿ-ն, ըստ նրա, այս փուլում իր վրա նման առաքելություն է վերցնում:

 

Ըստ ՀՀԿ- ի՝ այս անգամ ոչ թե խոսքով, այլ գործով

ՀՀԿ Գալուստ Սահակյանը մինչ ճեպազրույցներն էլ ապրիլի 9-ի «Ժառանգության» հանրահավաքին անդրադարձել էր՝ ասելով, թե տեղի ունեցած զարգացումներն սպառեցին  բանակցությունների բոլոր հնարավորությունները:
Galust SahakyanԱյսօր բանակցությունների հեռանկարին անդրադառնալով արձանագրեց, որ քաղաքական դաշտում կրկին իրավիճակ է, երբ «էլի զրոյական աստիճան է: Դրանից մեր վիճակը չի լավանում, որովհետև մենք այդպես էլ չունեցանք կազմակերպված ու ծրագրված ընդդիմություն, և դա նորից մեր քաղաքական դաշտի ցավն է դարձել»:

Այս արձանագրումից հետո Գալուստ Սահակյանը ասաց նաև, որ այն բոլոր հարցերը որոնց մասին խոսում է և ընդդիմությունը, և ժողովուրդը,  իրենց արձագանքները  կունենան։

«Այս անգամ ոչ թե խոսքով, այլ գործով»,- նկատեց Գալուստ Սահակյանը։

Կարդացեք նաև

Back to top button