ԿարևորՀասարակություն

Երեկվա իրադարձություններն արվեստագետների կարծիքով

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

Քաոսը, երեկ, բարեբախտաբար, վերջացավ ի պատիվ Րաֆֆի Հովհաննիսյանի, այսօր ասել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ռեժիսոր Արմեն Մազմանյանը՝ գնահատելով երեկ Բաղրամյան  պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները:
«Այն, ինչ տեղի ունեցավ, օրինաչափ էր, բայց տգեղ»,- ասել է ռեժիսորը:
Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի ձևակերպմամբ՝ երկու ընտրված կամ չընտրված նախագահների երդման արարողություններն իրեն զվարճալի ներկայացում են հիշեցրել։

Back to top button