ԿարևորՄիջազգային

Ադրբեջանը կփորձի չմիավորված երկրներին միավորել Արցախի դեմ

Աշխատանքային այցով նախօրեին  Բաքու է ժամանել Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ «Չմիավորված երկրների շարժման» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Կազմակերպության 18-րդ համաժողովը Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսված է հոկտեմբերի 25-26-ը, դրան ներկա կգտնվեն  60 երկրների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ:

«Չմիավորված երկրների շարժումը» ստեղծվել է անցյալ դարի 60–ականներին, միջազգային կառույց է, որը միավորում է աշխարհի 119 երկիր, որոնք չեն մասնակցում ռազմական դաշինքների: ՄԱԿ-ից հետո «Չմիավորված երկրների շարժումը» ամենամեծ  միջազգային կազմակերպությունն է:

Գագաթնաժողովի շրջանակներում Բաքվում Իրանի բարձրաստիճան ղեկավարությունը հանդիպումներ է անցկացնում իրանա –ադրբեջանական օրակարգի հարցերի շուրջ։

Քննարկվում է արդյոք Ղարաբաղյան խնդիրը և կփորձի Բաքուն օգտագործել այս հարթակը հակահայկական քաղաքականության համար։ Թեմայի վերաբերյալ «Ռադիոլուրի»  հարցերին պատասխանել է  իրանագետ Արմեն Իսրայելյանը։

Back to top button