Հայ- թուրքական հարաբերությունները բեկումնային նշանակություն ունեն


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Ստամբուլում կայացած հանդիպման եւ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունները բեկումնային նշանակություն ունեն և շատ ավելի համակողմանի մոտեցում են պահանջում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունում անհրաժեշտ է առաջընթաց արձանագրել, քանի որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում առաջընթացի կարիք կա», ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության, ասել է Թուրքիայի ատգործնախարարը:
«Անկարան Ղարաբաղի խնդիրը և հայ-թուրքական հարաբերությունները ապագայում էլ ուշադրության կենտրոնում է պահելու»,- հավելել է Դավութօղլուն:
Հատկանշական է, որ պետդեպարտամենտի կայքում զետեղված է միայն Քերի-Դավութօղլու հանդիպումից բացառապես Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները։
Հիշեցնենք, որ Ջոն Քերին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում արդեն երկրորդ անգամ էր Թուրքիայում. Ստամբուլում դիվանագետը հանդիպել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, քննարկել երկկողմ, նաև թուրք-իսրայելական հարաբերությունները:
Սիրիական հակամարտության վերաբերյալ պաշտոնյաները պայմանավորվածություն են ձեռք բերել կարճ ժամանակահատվածում առանցքային խորհրդակցություն հրավիրել Սիրիայի բարեկամների միջև: