Հասարակություն

Կայացավ ավագանու նախավերջին նիստը

Երեւանի ավագանին այսօր այս կազմով իր նախավերջին նիստն է անցկացրել։ Ավագանու անդամները  միաձայն հավանություն են տվել իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի 2013  թվականի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ամսական 35.000–ական դրամ փոխհատուցում ստանալու որոշման նախագծին:

Ավագանու հաջորդ նիստը կգումարվի արդեն ընտրություններից հետո՝  մայիսի 22-ին, հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Back to top button