Միջազգային
Չհասկացվածությունը կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել, ասում է Պան Գի Մունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի կարծիքով` Հյուսիսային Կորեան միջուկային զենքի մասին շատ հեռուն գնացող հայտարարություններ է անում:
Ըստ նրա` Կորեական թերակղզում հակամարտության կողմերի միջև չհասկացված ցանկացած բան կարող է լուրջ հետևանքների հանգեցնել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կողմերին միավորել ուժերը իրավիճակը մեղմելու համար:
Ավելի վաղ Հյուսաւսային Կորեան հայտարարել էր, որ իր զինվորականներին թույլատրել է ԱՄՆ-ին հրթիռային հարված հասցնել` նաև միջուկային զենք օգտագործելով:
Հարավային Կորեան տեղեկացրել է, որ իր հյուսիսային հարևանը թերակղզու արևելյան ափին «մեծ հեռահարության» հրթիռներ է տեղակայել: