ԿարևորՀասարակություն
Գյուղապետի սպանության գործով կան ձերբակալվածներ
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կան ձերբակալվածներ, հայտնում են ոստիկանությունից։
Ըստ տարածած հաղորդագրության՝ «քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, կատարվել են քննչական համալիր փորձարարություններ և դեպքի վայրի լրացուցիչ զննություն»:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։