Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
«Մենք մեր ժողովրդի հետ միշտ ազնիվ ենք եղել: Հիմա էլ, օրինակ, չենք թաքցնում, թե ով է մեր քաղաքապետի թեկնածուն: Միանգամից ասում ենք` Տարոն Մարգարյանն է: Չենք ուզում աշխատել մյուս ուժերի նման, որոնք մինչ այսօր էլ չեն բացահայտում իրենց ցուցակի մանրամասները, մասնավորապես՝ քաղաքապետի անունը»,- այսօր հայտարարել է ԱԺ ՀՀԿ- ական պատգամավոր Հովհաննես Սահակայանը` շեշտելով, որ եթե ոմանց համար ավագանու ընտրություները ինքնահաստատման տեղ են, ապա իրենց համար դրանք աշխատանք կատարելու տեղ են:
ԲՀԿ-ն այսօր և ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ բոլորովին տարբեր տեսակետներ էին արտահայտում նույն հարցերի շուրջ եւ ԲՀԿ- ականները հաճախ են նշում, որ դա պայմանավորված է այն բանով, որ կոլալիցիայի գլխավոր գործող ուժը ՀՀԿ-ն է:
Դա նկատելով` լրագրողներից մեկը հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակլյանից հետաքրքրվեց` արդյո՞ք ԲՀԿ-ն կոալիցիայում իսկապես, այսպես ասած, հետին պլանի մի ուժ է եղել:
Արձագանքելով դիտարկմանը` հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց. «Կասեմ այսպես, եթե իրենք իսկապես հետին պլանի ուժ են եղել, մեր երկրին այսօր նման ուժեր պետք չեն: Մեզ պետք են իրական գործող ուժեր, որոնք կաշխատեն երկիրն ավելի լավը դարձնելու համար»։
Հասկանալի է, որ հիշողության կորուստը քաղաքական կատեգորիա է դառնում, սակայն ավելի ազնիվ կլինի, որ հրապարակային խոստովանություն գոնե հնչի այն մասին, որ եղել են կոալիցիայի չհաջողված անդամ եւ չեն կարողացել իրենց պարտականությունները կատարել:
Այդ դեպքում՝ ավելի ազնիվ կլինեն բոլորի առջեւ, ձեւակերպեց Հովհաննես Սահակյանը: Հանրապետական պատգամավորը, սակայն, ընհանուր առմամբ, ԲՀԿ-ՀՀԿ որեւէ հակամարտություն չի տեսնում։
ԱԺ հանրապետական պատգամավորն անդրադարձավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նկատելով, որ նա նույնպես Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված կողմնորոշվելու խնդիր ունի: Ինչ վերաբերում է սպասվող ընտրությունների մասին նախապես հնչող բացասական գնահատականներին` Հովհոննես Սահակյանը շեշտեց, որ 17/05 տեղամասի բացմամբ արձանագրված փաստը պետք է առիթ տա, որ մարդիկ մտածեն մինչեւ գնահատականներ հնչեցնելը։