Միջազգային
ԱՄՆ խոստացել է 5 մլն դոլար


ԱՄՆ 5 միլիոն դոլար պարգևատրում է խոստացել այն տեղեկատվության համար, որը կօգնի բռնել Ջոզեֆ Կոնիին՝ Ուգանդայի գրոհայինների խմբավորումներից մեկի առաջնորդին:
Խմբավորման դեմ պայքարելու համար ավելի վաղ Աֆրիկյան միությունը Ուգանդա էր ուղարկել 5 հազար զինծառայողների։ Միջազգային քրեական դատարանը Կոնիի և մի շարք դաշտային հրամանատարների ձերբակալության թույլտվություն է տվել: Նրանք մեղադրվում են ռազմական հանցանքներ գործելու մեջ: