Միջազգային

Վրացական գարեջուրը կարող է հայտնվել ռուսական շուկայում

Վրացական գարեջուրը վերադառնում է ռուսական շուկա: Վրաստանի Գինու ազգային գործակալության ղեկավարը տեղեկացրել է, որ վրացի արտադրողները մտադիր են վերականգնել ռուսական շուկա գարեջրի մատակարարումները, այդ նպատակով շուտով Թբիլիսի կայցելի ռուս մասնագետների պատվիրակությունը։
Նախօրեին հաղորդվել էր, որ ալկոհոլային խմիչքներից, հանքային ջրից և բանջարեղենից բացի Վրաստանը ցանկանում է վերականգնել նաև Ռուսաստան թեյի արտահանումը։

 

Back to top button