Միջազգային

Այժմ էլ Մորալեսը

Առողջության խնդիրներ ունի հարավամերիկյան հերթական երկրի ղեկավարը. այս անգամ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը։ Նա ստիպված էր հետաձգել բոլոր գործերը բժշկական հետազոտությունից հետո։

Փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիները հայտարարել է, որ բժիշկները Մորալեսի մոտ հայտնաբերել են «առողջության հետ բարդություն՝ կապված շնչառական համակարգի հետ», հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։

Նախագահը բժշկական հետազոտություն է անցել մարտի 31- ին։ Բժիշկները նշանակել են բուժում եւ հանգստի խորհուրդ տվել։ Սակայն Մորալեսը պատրաստվում է եթե ոչ այսօր, ապա վաղը անցնել իր պարտականությունների կատարմանը։

Back to top button