Միջազգային

Google- ի կատակն իրարանցում առաջացրեց

Ապրիլի 1-ի գիշերը YouTube-ում վիդեոհոսթինգի ղեկավարության կողմից տեղադրվել էր հաղորդագրություն, որում ասված էր, որ ուղիղ կեսգիշերին YouTube տիրույթը դադարեցնելու է իր գործունեությունը՝ իրարանցում առաջացնելով օգտատերերի շրջանում:
Google-ը գնել է YouTube-ը 2006 թվականին 1,6 միլիարդ դոլարով: Ընկերության տվյալներով` համացանցից օգտվող ամեն երկրորդն այցելում է այս ռեսուրս։

Այս տեղեկությունը կարդացողները, սակայն, մոռացել էին այս անգամ ուշադրություն դարձնել նաեւ լուրի հրապարակման ամսաթվին՝ ապրիլի 1- ին։ Իսկ Ծիծաղի օրը կարող է կատակել ամեն ոք՝ անգամ խոշորագույն ընկերությունը։

 

Back to top button