Քաղաքական

Ազատության հրապարակն ու իշխանական աթոռների շուրջ սակարկումներն անհամատեղելի են

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

«Մեծ պահքն ավարվեց,  կարելի է իրերն իրենց անուններով կոչել ու կոշտ գնահատականներից չխուսափել». Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսայանը վերը նշված «կոշտ գնահատականներով» այսօր համեմել է մասնավորապես հետընտրական զարգացումների վերաբերյալ իր մեկնաբանությունները: 

Քաղաքագետի բնորոշմամբ՝ Ազատության հրապարակն ու իշխանական աթոռների շուրջ սակարկումներն անհամատեղելի հասկացություններ են, իսկ ժողովուրդը խաղալիք չէ, որի հետ կարող ես վերաբերել այնպես, ինչպես ցանականաս։
«Ժողովուրդը երեխայի նման կարող է նեղանալ և հիասթափվել, որից հետո նրա սիրտը գրավել այլևս անհնար է»,-ասել է Հմայակ Հովհաննիսյանը։
Այն, որ սկզբում հայտարարված քաղաքական հացադուլը, ինչպես վերջում պարզվեց, այնուամենայնիվ ծոմապահություն  էր, Հմայակ Հովհաննիսայանի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքում ու գործողություններում հայտնաբերած միակ հակասությունը չէ:
Վերջինի սեփական մարտավարության նման սրբագրումները, քաղաքագետի տեսանկյունից  հասկանալի չեն։
Հմայակ Հովհաննիսյանի ձևակերպմամբ՝ Հանրապետական կուսակցությունը թերագնահատել էր Րաֆֆի Հովհաննիսյանին այնպես, ինչպես ժամանակին Ֆրանսիայում թերագնահատեցին Նապոլեոնին: Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ունի կայուն ընտրազանգված, որը գուցե տասն անգամ ավելին է, քան ուներ նախորդ ընտրություններում:
Թերևս սա է պատճառը, որ Քաղաքագետների միության նախագահը կարծեք կիսում է հանրապետության նախագահի այն տեսակետը, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները կարող են դառնալ ներկա քաղաքական ճգնարամի հանգուցալուծամն միջոց:
Ի դեպ՝ քաղաքագետի գնահատմամբ՝ առաջիկա ընտրությունները միանշանա, քաղաքական են. ոչ թե ձևով, այլ՝ բովանդակությամբ։

Back to top button