Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստան-Չեխիա հանդիպումից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել, որը, սակայն, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի ընդունել: Ահա թե ինչպես հիմնավորեց իր որոշումը ֆեդերացիայի ղեկավարը:
«Ես հասկանում եմ Վարդան Մինասյանին, որ երեք խաղում պարտություն կրելուց հետո նա հրաժարականի դիմում է ներկայացրել: Այսօր գործկոմը քննարկեց այդ հարցը և նույնպես չընդունեց մարզչի հրաժարականը: Ես թիմի առջև խնդիր դրել եմ, բայց արդյունքում ձախողում եղավ: Չնայած դրան, ես նույնպես չընդունեցի Վարդան Մինասյանի հրաժարականը, որովհետև պարտությունների մեջ նա մեղք չունի: Եթե աշխատասեր չլիներ և չընդունվեր խաղացողների կողմից, նրա հրաժարականը կընդունեինք: Իրականում նա մեղավոր չէ, որ հավաքականը պարտվում է անընդմեջ երրորդ խաղում: Այդ պարտությունները տարբեր պատճառներ ունեն»:
Հավելենք, որ մարզչի հրաժարականը չի ընդունվել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործադիր կոմիտեի կողմից: