Տարածաշրջանի ապաքաղաքական առօրյան
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Մեր հարևան երկրներում բացի քաղաքական իրադարձություններից, տեղի են ունենում նաև ոչ պակաս հետաքրքիր ապաքաղաքական զարգացումներ: Օրինակ՝ Իրանում հետամուտ են եղել արտասահմանում բնակվող տարբեր մասնագիտության տեր հայրենակիցներին վերադարձին:
Վրաստանին սպառնում են ամերիկյան արհմիությունները:
Ստամբուլը հավակնում է դառնալ 2020 թվականի ամառային օլիմպիադայի մայրաքաղաքը:
Իսկ ահա ադրբեջանական ֆուտբոլային թիմը մտադիր է գնել ռուսական ֆուտբոլի երբեմնի աստղ Անդրեյ Արշավինին։
«Արի տունը» Իրանում
Մեր երկրում հայտնի «Արի տուն» ծրագիրը ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներս կսկսվի
Ըստ պաշտոնյայի՝ սփյուռքաիրանցիները կարող են վերադառնալ ինչպես ժամանակավորապես, այնպես էլ մշտապես:
Խոսքը ոչ միայն բժիշկների, այլ նաև այլ մասնագետների մասին: Բացի դրանից՝ երկրի իշխանությունները Իրանում մտադիր են հետ կանչել արտերկրում սովորող շուրջ 60 հազար ուսանողների։ Նրանք հավաստիացնում են, որ բարձրակարգ ուսման շարունակման համար Իրանում կան բոլոր անհրաժեշտ պայմանները։
Ամերիկյան արհմիությունները վրացի աշխատավորների պաշտպան
Վրաստանը կարող է զրկվել ԱՄՆ Առևտրային պալատի արտոնություններից: Պատճառը` վրացական աշխատանքային օրենսգիրքն է, որից դժգոհ են միջազգային շատ կազմակերպություններ, այդ թվում նաև
Ամերիկացիները պնդում են, որ վրացական օրենսդրությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին և այս հիմնավորմամբ պահանջում են զրկել Վրաստանին ապրանքների արտոնյալ ներկրման թույլատվությունից: Իրավիճակը շտկելու նպատակով Վաշինգտոն է ուղևորվել Վրաստանի արդարադատության փոխնախարար Ալեքսանդր Բարամիդձեն:
Ըստ նրա՝ արդեն պատրաստվել է աշխատանքային օրենսգրքի նոր նախագիծը, որը կներկայացվի ամերիկյան կողմին:
Հավելենք, որ 2001 թվականից Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև գործում է առևտրի ազատ ռեժիմը, ինչը նախատեսում է ապրանքների ներկրում առանց մաքսատուրքի:
Ստամբուլը՝ Օլիմպիադայի մայրաքաղաք
Թուրքիան արդեն լրջորեն պատռաստվում է ընդունել 2020 թվականի ամառային Օլիմպիադան: Համենայն դեպս՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն բարձր է գնահատել Ստամբուլի հայտը։ Ինչպես հայտարել է ՄՕԿ-ի
Խաղերի կազմակերպման համար Թուրքիան երաշխավորում է ներդնել շուրջ 19 մլրդ ԱՄՆ դոլար: Այս գումարը զգալիորեն գերազանցում է մյուս հավակնորների` Մադրիդի և Տոկիոյի ֆինանսական հնարավորությունները:
2020 թվականի Օլիմպիադայի մայրաքաղաքը կորոշվի Բուենոս Այրեսում սեպտեմբերի 7-ին կայանալիք ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում:
Անգլիական «Արսենալից»՝ ադրբեջանական «Խազար»
Ադրբեջանական Լենքորան քաղաքի «Խազար» ֆուտբոլային ակումբը մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան, ռուսական ֆուտբոլի հանգչող աստղ Անդրեյ Արշավինին:
Այն մարզում է ուէլսցի մասնագետ Ջոն Թոշակը, ով ժամանկին խաղացել է «Լիվերպուլում» և աշխատել Մադրիիդի «Ռեալում»։
Իսկ Արշավինը վերջին ժամանակները քիչ է հայտնվում խաղադաշտում, հետևելով իր թիմի խաղին պահեստայինների նստարանից: Բացի դրանից՝ ֆուտբոլիստին այլևս չեն հրավիրում Ռուսաստանի հավաքականի կազմ, որտեղ նա ժամանակին թիմի ավագն էր։