Կիպրոսում բանկերը բացվել են
Կիպրոսի տնտեսական վիճակի բարելավման միակ միջոցն արդեն հատուկ չվերթով հասել է Կիպրոս: Խոսքը եվրոյի մասին է: Նախօրեին Կիպրոսի բանկերը ստացել են կանխիկ 5 միլիարդ եվրո, որ մարտի 27-ի երեկոյան անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում հատուկ չվերթով բերվել Է Մայնի Ֆրանկֆուրտից: Եվ, ըստ ստացված վերջին տեղեկատվության, Կիպրոսի բանկերն վայրկյաններ առաջ վերսկսել են իրենց աշխատանքը գրեթե երկշաբաթյա ընդմիջումից հետո:
Ավելին, կիպրոսում այս պահին մեծ հերթեր են գոյանում բանկերի առջև: Մարդիկ ցանկանում են իմանալ, թե ինչ Է պատահել իրենց ավանդների հետ, եւ փորձում են կանխիկացնել գործող սահմանափակումներով թույլատրված կանխիկ գումարը: Բանկերի ղեկավարներն իրավապահ մարմիններին խնդրել են ապահովել անձնակազմի անվտանգությունը` հնարվոր միջադեպերից խուսափելու համար: Ուժեղացվել է ոստիկանության եւ մասնավոր պահակային ծառայությունների հսկողությունը: