ԿարևորՔաղաքական

Էդուարդ Շարմազանով.Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվելու

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվելու: Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։ Մամուլում լուր է տարածվել, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվելու է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու հարցը:

«Օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու կոնկրետ հարց չկա: Լինելու է գործադիր մարմնի հերթական նիստ, որի ընթացքում քննարկվելու են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր»,- ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա ընդգծել է, որ քննարկումներ են լինելու նաև Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված:

 

Back to top button