Հայերն ու չինացիները իրենց IQ- ն բարձրացնում են տարբեր Ճանապարհներով
Չինաստանը գերհսկա մարդ ստեղծելու ճանապարհին է: Գենետիկ հետազոտություների գծով չինացի մասնագետները վերցրել են 2 հազար խելացի մարդկանց ԴՆԹ նմուշներ և ամենալավ տարբերակները մեկ անձում տեղադրելու փորձ են կատարում:
Ֆանտաստիկ այս ծրագրի վրա աշխատում են աշխարհի ամենախոշոր գենետիկական կենտրոնների մասնագետները:
Չինացի մասնագետների նման նախաձեռնության մասին հայտնել է Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Միլլերը, ով այն 2000 խելացի մարդկանցից է, որ գերհսկա մարդ ստեղծելու համար հանձնել է իր ԴՆԹ նմուշները:
Ի դեպ՝ ըստ պրոֆեսոր Միլլերի՝ չինացիներին հետաքրքրում է միայն չինացի և եվրոպոիդ անձանց գենետիկ նմուշները: «Գենետիկ ինժեներները խելացի մարդկանց ԴՆԹ նմուշներից պետք է առանձնացնեն ամենախելացի, գրագետ, մի խոսքով՝ «ամենաների» այն շարքը, և ներառելով մեկ էմբրեոնի մեջ՝ ստեղծել գերադրական մի գերհսկայի»,- ասել է պրոֆեսոր Միլլերը և նկատել, որ եթե չինացիներին հաջողվի անգամ մի քանի աստիճանով բարձարցնեն չինացիների IQ- ն, ապա Չինաստանը կհասնի բարձունքների անհասանելի մակարդակի:
Չինական գենետիկների այս փորձերը հարուցել են բազմաթիվ լրատվամիջոցների հետաքրքրությունը, որոնք փորձում են պարզել, թե ինչ հաջողություն կարող են ունենալ գիտնականները։
Սակայն թեմային նվիրված հոդվածներից մեկում նշվում է, որ ազգի IQ- ն բարձրացնելու չինական բարձրտեխնոլոգիական փորձերին Հայաստանը հակադարձում է ավանդական միջոցը։
«Հայաստանը, փոքրիկ երկիրը, որը ելք չունի դեպի ծով եւ ունի 3 մլն բնակչություն եւ գտնվում է կործանարար Ցեղասպանության ստվերում, դա ցանկանում է անել շախմատի միջոցով»,- գրում է The Motherboard- ը։
Հանդեսը գրում է, որ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ շախմատը դպրոցական ծրագրի մաս է։
«Ծրագրի նպատակն է զարգացնել մանկական տրամաբանությունն ու հետեւություն անելու հմտությունները»։
Հոդվածում նշվում է, որ գիտական ապացույցներ կան, որ շախմատային խաղն իրոնք բարձրացնում է երեխայի IQ- ն։