Ամբողջ աշխարհում մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը (World Theatre Day)՝ թատերական գործիչների մասնագիտական տոնը: Այս տոնը սկսել են նշել 1961-ից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ Կոնգրեսի պատվիրակների նախաձեռնությամբ, որն էլ հետագայում հաստատվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից: Թատրոնի օրը թատրոնի մարդկանց տոնն է. սա դերասանների, բեմադրիչների, պրոդյուսերների, թատրոնի լուսային, ձայնային օպերատորների, դեկորացիայի մասնագետների և անգամ տոմսավաճառների ու հանդերձապահների օրն է: Այս օրն աշխարհի տարբեր երկրներում կցուցադրվեն լավագույն ներկայացումները, այս օրվան նվիրվում են պրեմիերաներ։
մեկ րոպեից էլ քիչ