Հասարակություն

Բերման է ենթարկվել կաշառք ստանալու պահին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարտի 25-ին ժամը 17:00-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայից ՀՀ ՊՆ  ՌՈ օպերատիվ հետախուզական բաժին բերման են ենթարկվել  ԶՈՒ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, 1978 թ-ին ծնված փոխգնդապետ Ս.Մ.-ն, և տարբեր զորամասերում ծառայող, դասակի հրամանատարներ՝ ավագ լեյտենանտ Ա.Ա.-ն և կապիտան Ա.Մ.-ն, հայտնում են ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նյութերի նախապատրաստման ընթացքում Ս.Մ.-ն բացատրություն է տվել, որ իր ընկերոջ՝  Ա.Մ-ի միջնորդությամբ, Ա.Ա.ից վերցրել է խոշոր չափի գումար, որպեսզի վերջինս իր ծառայության վայրից չտեղափոխվի սահմանամերձ զորամաս։
Ս.Մ. խոստովանական ցուցմունք է տվել և հայտնել նաև, որ 2012 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին   տարբեր զինծառայողներից վերցրել է խոշոր չափերի գումարներ, որպեսզի միջնորդի նրանց տարբեր պաշտոնների նշանակմանը:

Վերոնշյալը հիմնավորվել է Ա.Մ-ի և Ա.Ա.-ի կողմից տրված հաղորդումներով։

Նախապատրաստված նյութերով ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Փոխգնդապետ Ս.Մ.-ն ձերբակալվել է։

Back to top button